ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Իրականությունից կտրված «քարտեզ»

Իրականությունից կտրված «քարտեզ»
23.03.2016 | 19:20

«Նոր Հայաստան»-ը հերթական անգամ իր քաղաքական ծրագիրն է ներկայացրել: Նախորդ անգամների հռչակած «վարչախմբի հեռացման» ոչ մի դրույթ չիրագործելով, այս քաղաքական միավորի ներկայացուցիչները կարծես խոսում են ու հայտարարություններ անում հենց այնպես, մի բան ասելու համար: Ո՛չ քաղաքական սեփական ռեսուրս ունեն, ո՛չ օժանդակ ուժեր և ո՛չ էլ հանրային աջակցություն, տեսնես ի՞նչ հիմքով են այսքան «մեծ-մեծ» խոստումներ տալիս:

Փաստն այն է, որ այս ուժը չի կարողանում իրական արդյունքներ արձանագրել, բայց շարունակում է իշխանությանը վերջնաժամկետներ ներկայացնել: Այսպիսով ոչ միայն անլրջացնում են իրենց գործողությունները, այլև կորցնում են հասարակության այն շերտի հավատը, որը ինչ-որ չափով հավատում էր իրենց: «Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը»,- ասված է նրանց հայտարարությունում, որից այդպես էլ պարզ չի դառնում «խաղաղ անհնազանդությունը» շենքերի և փողոցների շրջափակո՞ւմ է, «անհնազանդ» միտինգներ ու ակցիանե՞ր, թե՞...։
Ամենաինքնատիպ առաջարկը, թերևս, հետևյալն է. «Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ»։ Տպավորությունն այնպիսին է, որ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչներն իրենց տեսական-կենաց խոսքն են ասում, որն այնքան է կտրված իրականությունից, որքան գործող իշխանությունները ժողովրդից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ